.jpg?token=be52c68fe41aac9effa65b9876d6f092)
«Նոա» ՖԱ-ն հիմնադրվել է 2017 թվականին և Հայաստանի ամենաերիտասարդ ֆուտբոլային ակումբներից է, սակայն ընդամենը մի քանի տարվա ընթացքում ամբողջովին փոխեց պատկերացումը այն մասին, թե ինչի կարող է հասնել նորաստեղծ և մեծ երազանքներով ակումբը:
«Նոա» ՖԱ-ն հիմնվել է Երևանում։
Այն սկզբում հիմնադրվել է որպես «Արցախ» ՖԱ, իսկ 2019 թվականին վերանվանվել է «Նոա» ՖԱ:
Ակումբը 2020 թվականին նվաճեց Հայաստանի Գավաթը, իսկ նույն տարվա ընթացքում՝ Հայաստանի Սուպերգավաթը։
2023 թվականի օգոստոսին Վարդգես Վարդանյանը դարձավ ակումբի նախագահ և սկսեց նոր փուլ ակումբի զարգացման մեջ: Վարդգես Վարդանյանը հայտնի հայ ձեռներեց է և տեխնոլոգիական մագնատ: Նա Digitain ընկերության հիմնադիրն ու նախագահն է:
«Նոա»-ն Հայաստանում արագ զարգացող ակումբ է, որը համակցում է բարձր ամբիցիաները, միջազգային գործընկերությունները և պատմական ձեռքբերումները՝ շատ կարճ ժամանակահատվածում:
Ակումբի տեսլականն ի սկզբանե հստակ էր․ ստեղծել ժամանակակից ֆուտբոլային ինքնություն՝ հիմնված զարգացման և ամբիցիաների վրա: «Նոա»-ն, իր առաջադեմ մոտեցմամբ, սկսեց շատ արագ վերափոխել հայկական ֆուտբոլը:
2024 թվականին «Նոա»-ն պատմություն գրեց՝ որակավորվելով ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլին: ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլից սկսած՝ «Նոա»-ն դարձավ մրցաշարի միակ թիմը, որը հաջողությամբ հաղթահարեց որակավորման բոլոր 4 փուլերն ու հասավ լիգայի փուլ՝ հաղթելով ԱԵԿ-ին որակավորման 3-րդ փուլում։
2024/25 մրցաշրջանը ոսկե տառերով գրվեց ակումբի պատմության մեջ։ «Նոա»-ն նույն մրցաշրջանում նվաճեց Հայաստանի չեմպիոնի տիտղոսը, ինչպես նաև դարձավ երկրի գավաթակիր։

-webp(85)-o(jpg).webp?token=513ec3fb14144a1b73009b636e3a7464)
-
Վարդգես ՎարդանյանՆախագահ
-
Աննա ՕհանյանԶարգացման տնօրեն
-
Գուրգեն ՕհանյանԳործառնական տնօրեն
-
Նունու ՄոտաՖուտբոլի ղեկավար
-
Հայաստանի Պրեմիեր լիգա1
-
Հայաստանի Գավաթ2
-
Հայաստանի Սուպերգավաթ1