Cookie քաղաքականություն

«Cookie» քաղաքականություն

www.fcnoah.am կայքն օգտագործում է cookie ֆայլեր՝ oգտատիրոջ փորձը բարելավելու, ինչպես նաև այցելուներին առաջարկվող ծառայությունները նրանց կարիքներին և հետաքրքրություններին համապատասխանեցնելու նպատակով։

Այցելելով www.fcnoah.am կայքը՝ Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը cookie ֆայլերի օգտագործման վերաբերյալ՝ համաձայն սույն քաղաքականության։

Կայքից լիարժեք օգտվելու և Ձեր հաշիվն արդյունավետ օգտագործելու համար անհրաժեշտ է, որ Ձեր բրաուզերում միացված լինեն cookie ֆայլերը։

Եթե Ձեր բրաուզերի կարգավորումները թույլ են տալիս ընդունել մեր cookie ֆայլերը, ապա դա դիտարկվում է որպես Ձեր համաձայնություն դրանց օգտագործման վերաբերյալ։

Դուք ցանկացած պահի կարող եք անջատել cookie ֆայլերը Ձեր վեբ բրաուզերի կարգավորումների միջոցով։ Սակայն նշենք, որ դրանք անջատելուց հետո կայքը չի աշխատի նույնքան որակով, իսկ որոշակի բովանդակության դիտումն անհնար կդառնա: Cookie ֆայլերի անջատումը չի երաշխավորում գովազդային նյութերի անհետացումը:

Մեր կայքը կարող է պարունակել հղումներ երրորդ կողմի վեբ կայքերի կամ հավելվածների վրա, այդ թվում՝ մեր գործընկերների: Խնդրում ենք նկատի ունենալ, որ այդ կայքերն ու հավելվածները կարող են օգտագործել սեփական cookie ֆայլերը։

Մենք չենք վերահսկում այս երրորդ կողմի կայքերի գործունեությունը և պատասխանատվություն չենք կրում նրանց կողմից օգտագործվող cookie ֆայլերի կամ տվյալների մշակման գործելակարգի համար։

Եթե դուք սեղմում եք այս հղումներից կամ հավելվածներից մեկի վրա, խնդրում ենք նկատի ունենալ, որ յուրաքանչյուր ռեսուրս կունենա cookie ֆայլերի վերաբերյալ իր սեփական քաղաքականությունը: Հետևաբար, նախքան դրանք օգտագործելը, ծանոթացեք այլ կայքերի կամ հավելվածների cookie ֆայլերի քաղաքականությանը:

Ի՞նչ են Cookie ֆայլերը

Cookie ֆայլերը տեքստի փոքր ծավալի տվյալներ են, որոնք պահվում են ձեր վեբ բրաուզերում և ստեղծվում են այն վեբ կայքի կողմից, որը այցելել եք։ Դրանց շնորհիվ կայքը կարող է հիշել ձեր նախորդ այցելության վերաբերյալ տարբեր տվյալներ՝ օրինակ՝ ընտրված կարգավորումները, ինչը հեշտացնում և արագացնում է հաջորդ այցը։

Կայք այցելելու ժամանակ դրանք ուղարկվում են մեր վեբ սերվերից Ձեր սարքին (ՀՀ, նոութբուք, սմարթֆոն կամ պլանշետ) և պահպանվում օգտագործվող ինտերնետ բրաուզերում: Օգտագործվող cookie ֆայլերը կարող են կատարել տարբեր գործառույթներ:

Cookie ֆայլերը պարունակում են տեղեկատվություն, որը կապում է օգտատիրոջ բրաուզերը այցելվող կայքի հետ: Եթե օգտատերը իր բրաուզերով կրկին մուտք գործի այդ կայք, ապա այն կկարողանա կարդալ պահպանված տեղեկատվությունը և արձագանքել օգտատիրոջ որոշակի գործողություններին, օրինակ՝ հիշել մուտքի տվյալները, լեզվի կարգավորումները կամ նախընտրած պարամետրերը։

Cookie ֆայլերը չեն հանդիսանում վիրուս կամ վնասաբեր ծրագիր։ Դրանք չեն կարող ինքնաբուխ տեղադրվել Ձեր սարքի վրա (համակարգիչ, սմարթֆոն, պլանշետ) և չեն կարող մուտք գործել կամ հավաքել տեղեկատվություն Ձեր սարքի այլ պանակներից։

 

Տեղեկատվությունը, որը պարունակում են Cookie ֆայլերը, սովորաբար կոդավորված է թվերի և տառերի բազմության տեսքով, որոնք ճիշտ մեկնաբանվում են միայն այն վեբ կայքի կողմից, որը կարգավորել է տվյալ Cookie ֆայլերը:

 

cursor