ՖԱ «Նոան» հիմնադրվել է 2017 թվականին Երևանում։
Այն սկզբում հիմնադրվել է որպես «Արցախ» ՖԱ, իսկ 2019 թվականին վերանվանվել է «Նոա» ՖԱ:
Ակումբը 2020 թվականին նվաճեց Հայաստանի Գավաթը, իսկ նույն տարվա ընթացքում՝ Հայաստանի Սուպերգավաթը։
2023 թվականի օգոստոսին Վարդգես Վարդանյանը դարձավ ակումբի նախագահ և սկսեց նոր փուլ ակումբի զարգացման մեջ:

2024 թվականին «Նոա»-ն պատմություն գրեց՝ որակավորվելով ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլին: ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլից սկսած՝ «Նոա»-ն դարձավ մրցաշարի միակ թիմը, որը հաջողությամբ հաղթահարեց որակավորման բոլոր 4 փուլերն ու հասավ լիգայի փուլ՝ հաղթելով ԱԵԿ-ին որակավորման 3-րդ փուլում։
2024/25 մրցաշրջանը ոսկե տառերով գրվեց ակումբի պատմության մեջ։ «Նոա»-ն նույն մրցաշրջանում նվաճեց Հայաստանի չեմպիոնի տիտղոսը, ինչպես նաև դարձավ երկրի գավաթակիր։
-
Հայաստանի Պրեմիեր լիգա1
-
Հայաստանի Գավաթ2
-
Հայաստանի Սուպերգավաթ1
Թեև ակումբը սահմանել է բարձր նպատակներ, առաջնահերթությունը տրվում է հենց ֆուտբոլային կրթության զարգացմանը, որտեղ առանցքային դեր ունի մանկապատանեկան ֆուտբոլը։ Այս առումով «Նոա» ակադեմիան հանդիսանում է ակումբի հիմնական առաջնահերթություններից մեկը։
Ակադեմիան պետք է դառնա առաջին կարգի հայ ֆուտբոլիստների կրթության վայր, որտեղ կզարգանան Հայաստանի թիմերի ապագա աստղերը։