Back

Լիգայի փուլում ապացուցել ենք, որ կարող ենք լավ պայքար մղել․ Աննա Օհանյան

17/01/2026
Լիգայի փուլում ապացուցել ենք, որ կարող ենք լավ պայքար մղել․ Աննա Օհանյան

Հունվարի 16-ին տեղի ունեցավ ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ–օֆֆ փուլի վիճակահանությունը։

Վիճակահանության արդյունքում «Նոային» բաժին հասավ նիդերլանդական «ԱԶ Ալկմարը»։

Կայացած վիճակահանության մասին UEFA TV-ի հետ զրույցում իր կարծիքն է հայտնել «Նոա» ՖԱ–ի զարգացման տնօրեն Աննա Օհանյանը;

– Որքա՞ն երջանիկ եք այստեղ լինելու համար և ինչպիսի՞ն էր Ձեր արձագանքը վիճակահանությունից հետո։

– Եվրոպական մրցաշարերի գեղեցկությունն այն է, որ հատկապես ԿոնՖերենցիաների լիգայում պատմություն և մեծ նվաճումներ ունեցող թիմերը, ինչպիսին՝ «ԱԶ Ալկմարն» է, կարող է վիճակահանության արդյունքում խաղալ ավելի երիտասարդ և հավակնոտ ակումբների դեմ, ինչպիսին՝ «Նոան» է։ Ահա, թե ինչն է դարձնում այս մրցաշարն իրապես յուրահատուկ և անկանխատեսելի։ Լիգայի փուլում, կարծում եմ, որ մենք ապացուցել ենք, որ կարող ենք լավ պայքար մղել, կարող ենք մրցակցել և հաղթել մեծ թիմերին։ Այնպես որ, կարծում եմ, որ պատրաստ ենք լիգայի փուլից հետո։

– Հիշում եմ, հատկապես, ինչ էր դա նշանակում Ձեզ համար, երբ խոսում էիք Մոնակոյում և հիմա ինչպիսի յուրահատկուկ իրադարձություն է ձեզ համար, քանի որ դուք հայկական առաջին ակումբն եք, որ այսքան երկար ճանապարհ եք անցնել։ Այժմ ո՞րն է հաջորդ նպատակը։

– Իհարկե, հաջորդ նպատակն է լինել շատ մրցակցային այս մարտահրավերի համար։ Մինչ այս պահը մենք շատ լավ ենք հանդես եկել, ինչպես նաև առաջխաղացում ենք ունեցել ՈՒԵՖԱ–ի ասոցիացիաների վարկանիշային աղյուսակում։ Սա շատ–շատ կարևոր է ապագայի համար։ Ինչպես նաև մեր երկրպագուներն էլ ավելի շատ են հետևում Կոնֆերենցիաների լիգային։ Անչափ երջանիկ ենք, որ այժմ հնարավորություն ենք տալիս հայ երկրպագուներին ներկա լինել եվրոպական մրցաշարերին նաև գարնանը։ «Նոան» առաջին հայկական ակումբն է, որը կխաղա Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ–օֆֆ փուլում։

cursor