Խորվաթ վինգերը կարիերայի ընթացքում հանդես է եկել այնպիսի ակումբներում, ինչպիսիք են՝ ֆրանսիական «Անժե», ավստրիական «Ադմիրա Վակերը», խորվաթական «Հայդուկը», ավստրալական «Մելբուրն Սիթին»։
28-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբն Ավստրալիայի «Մաքարթուր» թիմն էր, որտեղից մեր թիմ է տեղափոխվել տրանսֆերային համաձայնագրով:
Ֆուտբոլիստի հետ կնքվել է 2 տարվա պայմանագիր։ Յակոլիշը կկրի 47 համարի մարզաշապիկը։