ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի Lիգայի փուլի 5-րդ տուրում «Նոան» Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում ուժերը չափեց «Լեգիայի» հետ։
ԱՆՀԱՋՈՂ ՄԵԿՆԱՐԿԸ
Հանդիպման մեկնարկը անհաջող ստացվեց տանտերերի համար. արդեն 3-րդ րոպեին հյուրերն օգտվեցին «Նոայի» ֆուտբոլիստների թույլ տված սխալից, և Միլետա Ռայովիչն առաջ մղեց լեհական ակումբին։
ԵՐԿՐՈՐԴ ԽԱՂԱԿԵՍԻ ԱՆԵՐԵՎԱԿԱՅԵԼԻ ՔԱՄԲԵՔԸ
Բաց թողած գոլից հետո «Նոային» հաջողվեց բեկել հանդիպման ընթացքը երկրորդ խաղակեսում։ 57-րդ րոպեին Մաթեուս Այաշը վերականգնեց հաշվի հավասարությունը։ Հանդիպման ելքը վճռվեց խաղավարտին մոտ․ 84-րդ րոպեին Նարդին Մուլահուսեյնովիչը, օգտվելով «Լեգիայի» պաշտպանության սխալից, խփեց հաղթական գնդակը։
Այսպիսով, «Նոան» 2:1 հաշվով հաղթեց իր մրցակցին և գործնականում ապահովեց իր տեղը եվրագավաթային մրցաշարի փլեյ-օֆֆ փուլում։
ՊԵՐԿՈՎԻՉԻ ԿԱՐԾԻՔԸ ԽԱՂԻՑ ՀԵՏՈ
Խաղից հետո «Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը հանդես եկավ մամուլի ասուլիսով՝ վերլուծելով հանդիպումը։ Վերջինս նախ շնորհակալություն հայտնեց երկրպագուներին, ովքեր եկել էին մարզադաշտ այս ցուրտ եղանակին, ապա նշեց «Նոայի» ցուցադրած բարձր մակարդակը։ «Մենք հաղթեցինք եվրոպական մեծ թիմի»,— ասաց Պերկովիչը՝ հիշեցնելով, որ նախորդ մրցաշրջանում «Լեգիան» հասել էր Կոնֆերենցիաների լիգայի քառորդ եզրափակիչ։
Ի՞ՆՉ ՍՊԱՍԵՆՔ
«Նոան» վերջին տուրում կմրցի Կիևի «Դինամոյի» հետ։ Հանդիպումը կկայանա դեկտեմբերի 19-ին՝ Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին։