Back

Թիմոթի Ֆայուլուն ԱԱ–ի անցումային խաղերի եզրափակչում է

14/11/2025
Թիմոթի Ֆայուլուն ԱԱ–ի անցումային խաղերի եզրափակչում է

Մեր թիմի դարպասապահ Թիմոթի Ֆայուլուն Կոնգոյի ԴՀ-ի կազմում դուրս է եկել 2026 թվականի Աշխարհի առաջնության Աֆրիկայի գոտու անցումային խաղերի եզրափակիչ, որտեղ մրցելու է Նիգերիայի հետ։

Նոյեմբերի 13-ին անցումային խաղերի կիսաեզրափակչում Կոնգոյի ԴՀ-ն 1-0 հաշվով առավելության է հասել Կամերունի նկատմամբ։

Շնորհավորում ենք Ֆայուլուին և իր հավաքականին այս նվաճման համար։

cursor