Օգոստոսի 14-ին, ժամը 21:00-ին, կկայանա Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի «Նոա» – «Լինկոլն Ռեդ Իմպս» հանդիպումը։
Խաղին ներկա գտնվել ցանկացող երկրպագուների համար «Նոան» կազմակերպել է անվճար ուղևորափոխադրում։
Անվճար ուղևորափոխմամբ օգտվելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով և լրացնել ուղևորի տվյալները՝
https://docs.google.com/.../1QXAIO97mpgN7.../edit...
Ավտոբուսները կմեկնեն օգոստոսի 14-ին, ժամը 19:00-ին, Հանրապետության հրապարակից (Marriott հյուրանոցի հարակից տարածքից) դեպի Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտ։
Խաղի ավարտից հետո ավտոբուսները կվերադառնան մարզադաշտից դեպի Հանրապետության հրապարակ։