«Նոա» ՖԱ-ն սկսում է լրատվամիջոցների ներկայացուցիչների հավատարմագրումը Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի երրորդ տուրի՝ «Սիգմա Օլոմոուցի» հետ տնային խաղի համար։
Հանդիպմանը հավատարմագրվելու համար հայտերը պետք է ուղարկել info@fcnoah.club էլ․ հասցեին՝ նշելով անուն, ազգանուն, լրատվամիջոցի անվանում, 3x4 չափի լուսանկար, ինչպես նաև հավատարմագրվող անձի գործունեություն (լուսանկարիչ, օպերատոր, լրագրող)։
Հայտերը կարող եք ուղարկել մինչև նոյեմբերի 1-ը` ժամը 18։00։
Հավատարմագրման հայտերի հաստատումից հետո լրատվամիջոցների ներկայացուցիչները կստանան հաղորդագրություն նախախաղային մամուլի ասուլիսների և մարզումների ժամանակացույցի վերաբերյալ։
Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի երրորդ տուրի «Նոա» - «Սիգմա Օլոմոուց» խաղը կկայանա նոյեմբերի 6-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ու կսկսվի 21:45-ին։