Back

Սկսում ենք «Նոա» - «Ֆերենցվարոշ» հանդիպման հավատարմագրումը

17/07/2025
Սկսում ենք «Նոա» - «Ֆերենցվարոշ» հանդիպման հավատարմագրումը

«Նոա» ՖԱ-ն սկսում է լրատվամիջոցների ներկայացուցիչների հավատարմագրումը Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի՝ «Ֆերենցվարոշի» հետ տնային խաղի համար։

Հանդիպմանը հավատարմագրվելու համար հայտերը պետք է ուղարկել info@fcnoah.club էլ․ հասցեին՝ նշելով անուն, ազգանուն, լրատվամիջոցի անվանում, ինչպես նաև հավատարմագրվող անձի գործունեություն (լուսանկարիչ, օպերատոր, լրագրող)։ Հայտերը կարող եք ուղարկել մինչև հուլիսի 20-ը` ժամը 18։00։
Հավատարմագրման հայտերի հաստատումից հետո լրատվամիջոցների ներկայացուցիչները կստանան հաղորդագրություն նախախաղային մամուլի ասուլիսների և մարզումների ժամանակացույցի վերաբերյալ։

Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Նոա» - «Ֆերենցվարոշ» խաղը կկայանա հուլիսի 22-ին՝ Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում ու կսկսվի 20:00-ին։

cursor