Back

Շնորհակալ ենք, Չանի

12/01/2026
Շնորհակալ ենք, Չանի

Տեղեկացնում ենք, որ դարպասապահ Օգնյեն Չանչարևիչն ավարտում է իր ելույթները «Նոայի» կազմում։

Օգնյենը Հայաստանի չեմպիոնի կազմ էր տեղափոխվել 2024 թվականի հունվարին և երկու տարվա ընթացքում «Նոայի» դարպասը հասցրել է պաշտպանել 61 անգամ, որից 19-ը՝ ավագի թևկապով։

«Նոա» ՖԱ–ն շնորհակալություն է հայտնում Օգնյեն Չանչարևիչին ակումբի կազմում անցկացրած ժամանակահատվածում անմնացորդ աշխատանքի և նվիրման համար և հաջողություն է մաղթում հետագա կարիերայում։

Շնորհակալ ենք, Չանի։

cursor