«Նոայի» գլխավոր մարզիչը կիսվել է տպավորություններով տնային խաղից հետո։
«Սա իմ առաջին պաշտոնական խաղն էր Հայաստանում։ Սրտանց շնորհակալ եմ։ Շնորհիվ մեր հրաշալի երկրպագուների՝ մարզադաշտում աննկարագրելի մթնոլորտ էր։ Ձեր աջակցությունը մեզ առաջ մղեց և օգնեց հաղթել։ Շնորհակալ եմ, Հայաստան, մեր կողքին կանգնելու համար։ Առաջ շարժվենք միասին»։