-webp(85)-o(jpg).webp?token=ab22f34fe7979e6e866d72fce0327351)
Պաշտոնական նամակում նա նշել է․
«Հարգելի պարոն Ռուի Մոտա,
Անձամբ իմ և Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի անունից, ցանկանում եմ շնորհավորել Հայաստանում երկու տիտղոս նվաճելու կապակցությամբ։
«Նոան» մի քանի տուր առաջ է դարձել Հայաստանի չեմպիոն՝ հասնելով այդ նվաճմանը պատմության մեջ առաջին անգամ, և ընդամենը չորս օր անց իր մրցանակին ավելացրել է նաև Հայաստանի Գավաթը՝ երկարացնելով թիմի, ակումբի ողջ անձնակազմի և, իհարկե, երկրպագուների ուրախությունը։
Փոխանցեք իմ ջերմ շնորհավորանքները «Նոայի» պորտուգալացի խաղացողներին ևս»։