.jpg?token=32a93851e04acd21251348f9575e904f)
«Հաշվի առնելով Վահագն Թումասյանի անվան մարզադաշտի գերբեռնվածությունը, դաշտի ներկայիս վիճակը և մեր հարազատ մարզադաշտի խոտածածկի որակը պահպանելու կարևորությունը՝ մեր մրցակից «Գանձասարի» հետ համատեղ, դիմել ենք Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիային՝ առաջիկա մրցափուլի վայրի փոփոխության խնդրանքով։
ՀՖՖ մրցումների բաժինը հաստատել է մեր համատեղ դիմումը, և ՀՊԼ 27-րդ տուրի «Նոա» – «Գանձասար» հանդիպումը կանցկացվի Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում»: