-webp(85)-o(jpg).webp?token=111f96d6deb525953d799bb348fb146a)
1) «Ֆերենցվարոշը» հիմնադրվել է 1899 թվականին Ֆերենց Սպրինգերի և Բուդապեշտի 9–րդ շրջանի բնակիչների կողմից:
2) «Ֆերենցվարոշը» հունգարական ֆուտբոլի պատմության ամենատիտղոսակիր ակումբն է:
3) Ակումբը 36 անգամ դարձել է երկրի չեմպիոն, 24 անգամ՝ Գավաթակիր և 6 անգամ՝ Սուպերգավաթակիր:
4) 1911 թվականին «Ֆերենցվարոշը» բացեց իր մարզադաշտը, որն այժմ տեղավորում է 23800 հանդիսական:
5) Ակումբի տարբերանշանի 9 գծերը խորհրդանշում են Բուդապեշտի 9-րդ շրջանը:
6) «Ֆերենցվարոշը» հայտնի է «Ֆրադի» անվամբ, որը ծագում է Ֆերենցվարոշ թաղամասի գերմանական անվանումից՝ Ֆրանցշտադտից:
7) Ակումբի ֆան շարժումը կոչվում է «Կանաչ հրեշներ», որը հիմնադրվել է 1995 թվականին:
8) «Ֆերենցվարոշի» ամենասկզբունքային մրցակիցը «Ույպեշտն» է, որի հետ դիմակայությունը սկիզբ է առել 1930-ականներից:
9) 2 և 12 համարի խաղաշապիկները հավերժացվել են ակումբի կողմից․ 2-ը՝ ի հիշատակ ակումբի ֆուտբոլիստ Տիբոր Սիմոնի , իսկ 12-ը՝ ի պատիվ երկրպագուների: