.jpg?token=c59fd46125f8c0484ca3a9b3a1b1fb19)
«Գավաթի խաղերը բացարձակ տարբեր են լինում առաջնության խաղերից: Եզրափակիչն էլ 90 րոպե է, գուցե, նաև լրացուցիչ ժամանակ լինի: Բայց մենք գիտենք այն ճանապարհը, որը մեզ կտանի դեպի հաղթանակ»,- նախախաղային ասուլիսի ժամանակ ասաց Չանչարևիչը:
Դարպասապահն ընդգծեց, որ «Արարատ-Արմենիա»-ի մասին կարող է միայն դրականն ասել, քանի որ ակումբն ունի լավ ֆուտբոլիստներ, տեխնիկապես բարձր մակարդակ ունեցող խաղացողներ:
«Կարծում եմ «Նոա»-ն ու «Արարատ-Արմենիա»-ն այս մրցաշրջանում լավագույններն են: Հրաշալի եզրափակիչ կլինի»,-շեշտեց նա:
Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության եզրափակիչը կկայանա մայիսի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի 19:00-ին: Եզրափակիչ խաղում միմյանց դեմ կմրցեն «Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն: