16-ամյա Ալբերտ Գարեգինյանը՝ մեր ակումբ է տեղափոխվել Գյումրիի «Շիրակից»։
«Շիրակի» գլխավոր թիմում Ալբերտը մասնակցել է 11 հանդիպման, իսկ երկրորդ թիմի կազմում անցկացրած 12 խաղում դարձել է 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Գյումրեցի նորեկը Հայաստանի Մ–17 տարեկանների հավաքականի անդամ է։
Ալբերտ Գարեգինյանը մեր թիմում կկրի 57 համարի մարզաշապիկը։