Back

«Նոան» ժամանեց Բուդապեշտ

28/07/2025
«Նոան» ժամանեց Բուդապեշտ

Հուլիսի 28-ին Երևան–Բուդապեշտ չարթերային թռիչքով Հայաստանի գործող չեմպիոն և Գավաթակիր «Նոան» ժամանեց Բուդապեշտ, որտեղ հուլիսի 30-ին տեղի կունենա ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Ֆերենցվարոշ» – «Նոա» հանդիպումը։

Հուլիսի 29–ին Երևանի ժամանակով 21:00-ին տեղի կունենա թիմի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչի և ֆուտբոլիստներից մեկի մամուլի ասուլիսը, որի ավարտից հետո «Գրուպամա» արենայում կմեկնարկի «Նոայի» նախախաղային մարզումը։

Հանդիպումը տեղի կունենա «Գրուպամա» արենայում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին։

cursor