Back

«Նոան» ընկերական խաղում հաղթեց «Վանին»

11/10/2025
«Նոան» ընկերական խաղում հաղթեց «Վանին»

Հոկտեմբերի 11-ին «Նոա» ակադեմիայի մարզադաշտում տեղի ունեցավ ընկերական հանդիպում «Նոայի» և «Վանի» միջև։

Հանդիպումն ավարտվեց 3-1 հաշվով՝ օգուտ «Նոայի»։

Մեր թիմի կազմում գոլի հեղինակներ դարձան Մաթեուս Այաշը (դուբլ) և Գոռ Մանվելյանը։

Մրցակցի կազմում հանդիպման վերջին վայրկյանին 11-մետրանոցից գոլի հեղինակ դարձավ Պետրոս Աֆաջանյանը։
  
Հիշեցնենք, որ միջազգային դադարից հետո առաջին հանդիպումը «Նոան» կանցկացնի հոկտեմբերի 18-ին, ժամը 19:00-ին, մրցելով «Ուրարտուի» հետ։ Հանդիպումը տեղի կունենա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։

cursor