-webp(85)-o(jpg).webp?token=f70ea05b3e02578e6e2206aebf45ff49)
Հուլիսի 30-ին Բուդապեշտի «Գրուպամա» արենայում տեղի ունեցավ ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Ֆերենցվարոշ» – «Նոա» պատասխան հանդիպումը։
Հանդիպման առաջին րոպեին մրցակիցը բացեց հանդիպման հաշիվը, սակայն րոպեներ անց Հելդեր Ֆերեյրան հավասարեցրեց հանդիպման հաշիվը։ Առաջին կեսում ևս երկու գնդակ արձանագրվեց։ Նախ դաշտի տերերը առաջ անցնան հաշվի մեջ այնուհետև հակագրոհից հետո Մաթեուս Այաշը հավասարեցրեց հանդիպման հաշիվը։
Երկրորդ կեսի սկզբնամասում «Ֆերենցվարոշը» հաստակ իրացրեց 11-մետրանոց հարվածը, որից հետո «Նոայի» ֆուտբոլիստ Գուդմունդուր Թորարինսոնի փոխանցումից հետո Ալեն Գրգիչը կրկին հավասարեցրեց հանդիպման հաշիվը։
Հանդիպման վերջին գոլը խփվեց դաշտի տերերի կողմից հանդիպման 74–րդ րոպեին։
«Նոան» ընդհանուր 4-6 հաշվով զիջեց մրցակցին և պայքարը կշարունակի Եվրոպա լիգայում։