-webp(85)-o(jpg).webp?token=e39c7575909ea226b449ce73e6474c21)
Մրցակիցը Սերբիայի բարձրագույն լիգայի «Ժելեզնիչար» ակումբն էր։
Ավստրիայում ընթացող ուսումնամարզական հավաքի վերջին խաղում «Նոան» հանդիպեց Սերբիայի Սուպերլիգան ներկայացնող «Ժելեզնիչար» թիմի դեմ։
Հանդիպումն ավարտվեց «Նոայի» առավելությամվ 2:1 հաշվով։ Գոլերի հեղինակներ դարձան Վիրջիլ Պինսոնը և Զավեն Խուդավերդյանը։
Հուլիսի 1-ին «Նոան» կվերադառնա Երևան և կշարունակի նախապատրաստվել Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Բուդուչնոստի» դեմ տնային խաղին, որը կկայանա հուլիսի 8-ին, ժամը 20:00-ին Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում։