Back

«Նոան» հաղթեց «Բուդուչնոստին» նվազագույն հաշվով

08/07/2025
«Նոան» հաղթեց «Բուդուչնոստին» նվազագույն հաշվով

Հուլիսի 8-ին Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում կայացավ ՈՒԵՖԱ–ի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Նոա» – «Բուդուչնոստ» հանդիպումը։

Հանդիպման միակ գնդակը խփվեց երկրորդ խաղակեսի 68-րդ րոպեին։ Հելդեր Ֆերեյրայի հետ կարճ խաղարկումից հետո «Նոայի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Իմրան Ուլադ Օմարը հեղինակեց «Նոայի» առաջին գոլը Չեմպիոնների լիգայում։

Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին, Երևանի ժամանակով 23:00-ին Պոդգորիցայի քաղաքային մարզադաշտում։

cursor