ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի «Նոա» – «Սիգմա» հանդիպման ժամանակ տեղի էր ունեցել միջադեպ, որտեղ հյուր թիմի երկրպագուները հրահրել էին կոնֆլիկտ։
Այդ դեպքից հետո «Նոա» ՖԱ–ի նախագահ Վարդգես Վարդանյանի հանձնարարությամբ սկսվեցին մարզադաշտի հյուր թիմի երկրպագուների սեկտորի պատնեշների փոխարինման և կառուցման աշխատանքները։
Սա ոչ միայն դեկտեմբերի 11-ին կայանալիք «Նոա» – «Լեգիա» հանդիպման համար է, այլ նաև նախատեսված է լինելու Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումները ևս բարձր անվտանգային պայմաններում կազմակերպելու համար։
Նշենք, որ այս աշխատանքներն իրականացվել են «Նոա» ՖԱ–ի կողմից և անհատույց տրամադրվել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային և մասնավորապես «Հանրապետական» մարզադաշտին։
Մանրամասները տեսանյութում՝
https://www.facebook.com/share/v/1G1FBLEhwe/
«Նոա» – «Լեգիա» հանդիպումը տեղի կունենա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում դեկտեմբերի 11-ին և կմեկնարկի ժամը 21:45-ին։