Ռուի Մոտայի գլխավորած թիմի կազմում հանդիպման հաշիվը 50-րդ րոպեին բացեց Գոնսալու Սիլվան, որն էլ 3 րոպե անց կրկնապատկեց Էրալդ Չինարիին։ Հանդիպման վերջնական հաշիվը խաղի հիմնական ժամանակի ավարտից 9 րոպե առաջ՝ 81-րդ րոպեին ձևակերպեց Գոնսալո Գրեգորիոն։
Այս խաղից հետո «Նոան» վաստակած միավորների քանակը հասցրեց 67-ի և շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Արարատը» 8-րդն է՝ 26 միավորով։