«Նոայի» խաղով պայմանավորված հանրային տրանսպորտը կաշխատի մինչև 00:15։
«Նոա» – «Սիգմա Օլոմոուց» խաղն ՈւԵՖԱ-ի կողմից նշանակվել է Եվրոպական կենտրոնական ժամանակով 18:45, իսկ Երևանի ժամանակով 21:45։
Այդ իսկ պատճառով Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի հարակից երթուղիներով տեղաշարժվող բոլոր ավտոբուսները (№7, 13, 15, 18, 29, 40, 41, 50, 55, 74, 99) կաշխատեն մինչև ժամը 00:15։
Մեր ակումբը շնորհակալություն է հայտնում Երևանի քաղաքապետարանին՝ ակումբին ընդառաջելու և ֆուտբոլային խաղը կարևորելու համար։