.jpg?token=c10dcdb2f4d61b5c2e7f92266ab8aa68)
Խաղը լեցուն էր դրամատիզմով. «Վան»-ը երկու անգամ առաջ անցավ Կարեն Նալբանդյանի և Մոմո Տուրեի գոլերի շնորհիվ։ Սակայն «Նոա»-ն երկու անգամ էլ պատասխանեց՝ Հելդեր Ֆերեյրան և Գոնսալո Սիլվան գրավեցին դարպասը։ Վերջինս երկրորդ գոլը խփեց արդեն 93-րդ րոպեին։
Խաղի ավարտը բավականին լարված էր։ Վերջին վայրկյաններին հեռացվեցին «Վան»-ի գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանը և «Նոա»-ի հարձակվող Գոնսալո Գրեգորիուն։
Այս արդյունքով «Նոա»-ի 19 հաղթանակներից բաղկացած շարքը ընդհատվեց, սակայն թիմը շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը։ Մրցաշրջանի ավարտին մնացած 4 տուրից առաջ «Նոա»-ն 11 միավորով առաջ է «Արարատ-Արմենիայից»։