.jpg?token=a10e0979ff8fa4a3e33b72ca9733f849)
Լիգայի չեմպիոնի տիտղոսը նվաճելուց անմիջապես հետո «Նոա-2011»-ը նոր հաջողություն գրանցեց՝ դուրս գալով Հայաստանի մինչև 14 տարեկանների Գավաթի եզրափակիչ։
Ավանում կայացած կիսաեզրափակչում «Նոա-2011»-ը ուժերը չափեց «Ակադեմիա 2011-2»-ի հետ։ Հանդիպումը անցավ լարված պայքարում․ երկու թիմերն էլ հաջողեցին երկու անգամ գրավել միմյանց դարպասը, ինչի արդյունքում խաղը տեղափոխվեց 11-մետրանոց հարվածաշար։
Դարպասում փայլեց Գոռ Գազազյանը, ով երկու սեյվով դարձավ հանդիպման իսկական հերոս՝ ապահովելով թիմի ուղեգիրը դեպի մեծ եզրափակիչ։
Մ14 Գավաթի եզրափակիչը կկայանա մայիսի 15-ին՝ Արմավիրի Հակոբ Տոնոյանի անվան մարզադաշտում։ «Նոա-2011»-ի մրցակիցը կլինի «Փյունիկ 2011-2»-ը։