Նարեկ Սարգսյանի գլխավորած թիմը ՀՀ ֆուտբոլի Մ–14 տարեկանների պայքարում ժամանակից շուտ հռչակվեց առաջնության չեմպիոն։ Այս պահին թիմն անցկացրած 20 խաղում տոնել է 18 հաղթանակ և կրել ընդամենը 2 պարտություն։
Առաջնության լավագույն ռմբարկուն այս պահին թիմի ֆուտբոլիստ Արթուր Արշակյանն է, որը հեղինակել է 31 գնդակ։