Back

«Նոա-2»-ը կամային հաղթանակ տարավ «Փյունիկ Ակադեմիայի» նկատմամբ

25/04/2025
«Նոա-2»-ը կամային հաղթանակ տարավ «Փյունիկ Ակադեմիայի» նկատմամբ

 

Հանդիպման միակ գոլը գրանցվեց 21-րդ րոպեին, երբ Ֆոֆանա Բիլալը գլխի գեղեցիկ հարվածով բացեց խաղի հաշիվը՝ առաջ մղելով «Նոա-2»-ին։

Երկրորդ կեսը անցավ անձրևային բարդ պայմաններում՝ «Փյունիկ»-ի կողմից ակտիվ հարձակումներով։ Սակայն մեր թիմի պաշտպանությունը մնաց անսասան։ Արթուր Մովսեսյանն ու Գոռ Վասիլյանը վստահ ելույթներով մեծապես նպաստեցին թիմի հաջողությանը՝ չեզոքացնելով մրցակցի հիմնական սպառնալիքները։

Այս կամային հաղթանակը ևս մեկ քայլ էր առաջ՝ դեպի թիմի նպատակները։

Հաջորդ հանդիպումը «Նոա-2»-ը կանցկացնի ապրիլի 30-ին՝ «Միկա»-ի դեմ։

cursor