Back

Ներկայացնում ենք մեր մրցակցին

13/07/2025
Ներկայացնում ենք մեր մրցակցին

«Բուդուչնոստի» և նրա մարզադաշտի մասին մի շարք ուշագրավ փաստեր։

1) «Բուդուչնոստը» եվրագավաթներում ամենաշատ խաղ անցկացրած չեռնոգորական թիմն է

2) «Բուդուչնոստն» այս տարի տոնեց հիմնադրման 100-ամյակը

3) Համաշխարհային երկրորդ պատերազմի ժամանակ թիմի բոլոր ֆուտբոլիստները միացել են պարտիզանական շարժմանը, որոնցից 19-ը զոհվել են

4) «Բուդուչնոստի» ուլտրասները հայտնի են «Վարվարի»՝ «Բարբարոսներ» անվամբ և գործում են 1987 թվականից

5) «Բուդուչնոստի» տնային մարզադաշտը Պոդգորիցայի քաղաքային մարզադաշտն է

6) Մարզադաշտը կառուցվել է 1945 թվականին։ 1952 թվականին ամբողջությամբ այրվել է, այնուհետև՝ վերակառուցվել

7) Պոդգորիցայի քաղաքային մարզադաշտը տեղավորում է 11080 հանդիսական

cursor