Բոսնիացի 27-ամյա Նարդին Մուլահուսեյնովիչն այսուհետ կկրի մեր ակումբի մարզաշապիկը։
Հարձակվողը մեր ակումբ է տեղափոխվել «Զրինսկի Մոստարից», որի կազմում դարձել է Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն, Գավաթակիր և Սուպերգավաթակիր։
Մուլահուսեյնովիչի հետ ակումբը կնքել է 3 տարվա պայմանագիր։
Մեր նորեկը կկրի 32 համարի մարզաշապիկը։