ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ–օֆֆ փուլի վիճակահանությունից հետո «Նոա» ՖԱ–ի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը կիսվել է իր կարծիքով։
«Տեղյակ ենք մեր մրցակցի որակներից և թե ինչպիսի մարտահրավեր է սպասվում։ Նրանք շատ ուժեղ թիմ ունեն. դա ցույց է տալիս վերջին արդյունքները, և այն փաստը, որ նրանք եղել են Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակչում, շատ բան է ասում նրանց մասին։ Բայց մենք նույնպես հավատում ենք մեզ, և կտանք առավելագույնն առաջինից մինչև վերջին րոպեն մեր երկրպագուների և հայկական ֆուտբոլի համար», – նշել է խորվաթ մասնագետը։
Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ–օֆֆ փուլի «Նոա» – «ԱԶ Ալկմար» դիմակայությունները կկայանան փետրվարի 19-ին և 26-ին։ Առաջին հանդիպումը տեղի կունենա Երևանում։