-webp(85)-o(jpg).webp?token=30746fc467d728d1d9db323daa167a9a)
Տեղեկացնում ենք, որ սլովակ 27-ամյա ֆուտբոլիստ Մարտին Գամբոշը հեռացել է «Նոայից»։
Մեր թիմի կազմումը Գամբոշը իր նորամուտը նշել է 2023/24 մրցաշրջանում, առաջին անգամ նորամուտը նշելով «Վանի» դեմ խաղում։
Ընդհանուր առմամբ Մարտին Գամբոշը «Նոայի» կամզում մասնակցել է 52 հանդիպման՝ հեղինակելով 1 գոլ և 2 գոլային փոխանցում։
2 տարիների ընթացքում Մարտինը «Նոայի» կազմում դարձել է Հայաստանի չեմպիոն և Գավաթակիր։
«Նոա» ՖԱ–ն շնորհակալություն է հայտնում Մարտին Գամբոշին կատարած աշխատանքի և նվիրման համար։