Back

Կրայովայից վերադառնում ենք 1 միավորով

24/10/2025
Կրայովայից վերադառնում ենք 1 միավորով

Հոկտեմբերի 23-ին Կրայովայի «Յոն Օբլեմենկո» մարզադաշտում տեղի ունեցավ ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի 2-րդ տուրի «Ունիվերսիտատեա Կրայովա» – «Նոա» հանդիպումը։

ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ՐՈՊԵՆԵՐԸ

Հանդիպումը մեկնարկեց «Նոայի» լուրջ ճնշումով։ Առաջին րոպեներից թիմը մի քանի գոլային պահեր կարողացավ ստեղծել մրցակցի դարպասին, սակայն դարպասապահը տեղում էր։

ՕՇԻՄԱՅԻ ԵՎ ԱՅԱՇԻ ՊԱՀԵՐԸ

Առաջին կեսի միջնամասում «Նոան» ստեղծեց իրական 2 գոլային պահ, սակայն Տակուտո Օշիմայի հարվածի դեպքում գնդակը դիպավ դարպասաձողին, իսկ Մաթեուս Այաշի հարվածից հետո դարպասապահը հետ մղեց գնդակը։

ԸՆԴՈՒՆԱԾ ԳՆԴԱԿԸ

Առաջին կեսի վերջում տանտերերը կարողացան հակագրոհի արդյունքում բացել հանդիպման հաշիվը՝ 1-0:

ԵՐԿՐՈՐԴ ԿԵՍՆ ՈՒ «ՆՈԱՅԻ» ԳՈԼԸ

Երկրորդ կեսում երկուստեք գրոհները արդյունք չէին տալիս թիմերին։ Այնուամենայնիվ, փոխարինման դուրս եկած բոսնիացի Նարդին Մուլահուսեյնովիչը գլխի գեղեցիկ հարվածով հավասարեցրեց հանդիպման հաշիվը՝ 1-1: Հանդիպումն այսպես էլ ավարտվեց։

ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ

«Նոան» անցկացրած երկու խաղերից հետո ԿԼ–ի Լիգայի փուլի այս խաղարկությունում 4 միավորով ընթանում է 10-րդ հորիզոնականում։

Ի՞ՆՉ ՍՊԱՍԵՆՔ

Հաջորդ հանդիպումը ԿԼ–ում «Նոան» կանցկացնի Չեխիայի գործող գավաթակիր «Սիգմայի» հետ։ Հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 6-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի 21:45-ին։

cursor