Back

Կոնֆերենցիաների լիգայի փլեյ–օֆֆ փուլում կհանդիպենք «Օլիմպիա Լյուբլյանային»

15/08/2025
Կոնֆերենցիաների լիգայի փլեյ–օֆֆ փուլում կհանդիպենք «Օլիմպիա Լյուբլյանային»

Հայտնի է դարձել «Նոայի» մրցակցի անունը ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի փլեյ–օֆֆ փուլում։


Օգոստոսի 14-ին Սլովենիայի չեմպիոն «Օլիմպիա Լյուբլյանան» ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի երրորդ փուլում 2 հանդիպումների արդյունքում շրջանցեց ալբանական «Էգնատիայի» արգելքը և կլինի Հայաստանի չեմպիոնի մրցակիցը։


Առաջին հանդիպումը տեղի կունենա Լյուբլյանայի «Ստոժիցե» մարզադաշտում օգոստոսի 21-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին։


Պատասխան հանդիպումը կկայանա Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում օգոստոստոսի 28-ին և կսկսվի ժամը 20:00-ին։

cursor