Ֆեդյա Կուլագլիչ
Դարպասապահների մարզիչ
Բոսնիացի մասնագետը նախկինում աշխատել է Քուվեյթը, Սաուդյան Արաբիան և Բոսնիա և Հերցեգովինան ներկայացնող ակումբներում։ Նրա վերջին ակումբը եղել է Քուվեյթը ներկայացնող «Ալ Սալմիյան»։
Յակշա Շկոմռլ
Ֆիզպատրաստության մարզիչ
Խորվաթ մասնագետն իր ամբողջ մարզչական կարիերայի ընթացքում աշխատել է խորվաթական Սպլիտի «Հայդուկում»։
Դանիել Կաստրո
Ֆիզպատրաստության մարզիչ
Մեր նոր ֆիզպատրաստության մարզչի վերջին ակումբը եղել է բրազիլական «Բոտաֆոգոն», որի հետ Կաստրոն մասնակցել է 2025 թվականի Աշխարհի ակումբային առաջնությանը։
Շնորհակալություն ենք հայտնում Ռոմեո Միտրովիչին (դարպասապահների մարզիչ) և Միսլավ Յուրիչևիչին (ֆիզպատրաստության մարզիչ) կատարած աշխատանքի համար։