Հունվարի 16-ին Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի ունեցավ ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ–օֆֆ փուլի վիճակահանությունը։
Հայաստանի գործող չեմպիոն և Գավաթակիր «Նոայի» մրցակիցը կլինի նիդերլանդական «ԱԶ Ալկմարը»։
Առաջին հանդիպումը կկայանա փետրվարի 19-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, իսկ պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 26-ին մրցակցի հարկի տակ։