Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի ավագը հանդես կգա «Նոայում»։
Միսակ Հակոբյանը մեկ տարի ժամկետով կմիանա մեր թիմին։
21-ամյա վինգերը մեր ակումբ է տեղափոխվել «Արարատ-Արմենիայից»։ Մեր նորեկը կկրի 22 համարի մարզաշապիկը։
«Նոային» միանալուց հետո Միսակը կիսվել է իր տպավորություններով։
«Նոա»` աշխատասիրություն, հավատ, էներգիա և մինչև վերջ կռվելու կամք:
Ասյտեղ եմ եկել մեծ վճռականությամբ՝ միասին կերտելու անմոռանալի պահեր և տալու իմ առավելագույնն այս տարբերանշանին:
Առա՜ջ, «Նոա»։ Առա՜ջ, Հայաստան: