.jpg?token=28f235dd73693c4131373df6e6e6afb6)
Հայաստանի Առաջին խմբի առաջնության 22-րդ տուրում «Նոա-2»-ը կամային հաղթանակով՝ 2-1 հաշվով, առավելության հասավ «Միկա»-ի նկատմամբ՝ գրանցելով իր երրորդ անընդմեջ հաղթանակը։
Տանտերերը խաղի հաշիվը բացեցին արդեն 3-րդ րոպեին։ Սակայն «Նոա-2»-ը վճռականությամբ արձագանքեց․ Ֆոֆանա Բիլալը հստակ իրացրեց 11 մետրանոցը՝ հավասարեցնելով հաշիվը։
Երկրորդ խաղակեսում Անդրանիկ Կարապետյանը գրավեց մրցակցի դարպասը Մայքլ Ասիրյանի փայլուն փոխանցումից հետո՝ կորզելով հաղթական գնդակը «Նոա-2»-ի համար։
Թիմի հաջորդ հանդիպումը տեղի կունենա մայիսի 6-ին՝ «Նիկարմ»-ի դեմ։