Back

Ֆուտբոլը՝ երկրպագուների համար

19/07/2025
Ֆուտբոլը՝ երկրպագուների համար

Հուլիսի 22-ին, ժամը 20:00-ին, կկայանա Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Նոա» – «Ֆերենցվարոշ» հանդիպումը։

Խաղին ներկա գտնվել ցանկացող երկրպագուների համար «Նոան» կազմակերպել է անվճար ուղևորափոխադրում։

Անվճար ուղևորափոխմամբ օգտվելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով և լրացնել ուղևորի տվյալները՝
https://docs.google.com/.../1UJhVal3xG.../edit

Ավտոբուսները կմեկնեն հուլիսի 22-ին, ժամը 18:00-ին, Հանրապետության հրապարակից (Marriott հյուրանոցի հարակից տարածքից) դեպի Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտ։

Խաղի ավարտից հետո ավտոբուսները կվերադառնան մարզադաշտից դեպի Հանրապետության հրապարակ։

cursor