-webp(85)-o(jpg).webp?token=3b87b2fdd36aa5f783fa271484fdb036)
«Մեր ակումբում բոլորը տիտղոսների քաղց ունեն`սկսած ակումբի նախագահից: Մենք ամբողջությամբ կենտրոնացած ենք գավաթի եզրափակիչ խաղի վրա: Եզրափակիչները միշտ էլ շատ ինքնատիպ են լինում: Բայց երկու թիմերի համար բարդ հանդիպում է լինելու»,- նախախաղային ասուլիսի ժամանակ ասաց Մոտան:
Ըստ մասնագետի` եզրափակիչ հասնում են այն ակումբները, որոնք առավելագույնն են ներդնում տիտղոս նվաճելու համար:
«Երկու թիմերի համար էլ շատ էմոցիոնալ խաղ է լինելու: Եզրափակչում ամեն ինչ կախված է միայն ու միայն ֆուտբոլիստներից, ամեն ինչ կախված է ֆուտբոլիստների հոգեբանությունից, թե որքանով են նրանք պատրաստ խաղին: Եզրափակիչներում որոշիչ է լինում հոգեբանությունը»,-ասաց նա:
Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության եզրափակիչը կկայանա մայիսի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի 19:00-ին: Հայաստանի գավաթի եզրափակչում միմյանց դեմ կխաղան «Նոա»-ն ու «Արարատ-Արմենիա»-ն։