Գանացի աջ եզրային պաշտպան Էրիկ Բոակյեն այսուհետ կկրի մեր թիմի մարզաշապիկը։
25–ամյա պաշտպանի նախկին ակումբը կիպրական «Արիսն» էր։ Մեր նորեկը իր կարիերայի ընթացքում հանդես է եկել նաև սլովենական «Օլիմպիայում»։
Բոակյեի հետ մեր ակումբը կնքել է 3 տարվա պայմանագիր։ Ֆուտբոլիստը հանդես կգա 6 համարի մարզաշապիկով։