Վաղը՝ դեկտեմբերի 8-ին, ժամը 16:00-ին, StreatBall Armenia-ի և Armenia Wine-ի հետ համատեղ «Նոա» ՖԱ–ն կանցկացնի երկրպագուների համար նախատեսված միջոցառում։
Կանցկացվեն տարբեր ֆուտբոլային չելենջներ (Football Darts, Football Table և Subsoccer), իսկ հաղթողներին կշնորհվեն նվերներ և «Նոա»–«Լեգիա» հանդիպման տոմսեր։
Դեկտեմբերի 11–ին, ժամը 21:45-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուի 5-րդ տուրի «Նոա» – «Լեգիա» հանդիպումը։
Հիշեցնենք, որ այս խաղում հաղթանակը կապահովի «Նոային» ԿԼ–ի փլեյ–օֆֆ փուլի ուղեգիր։