-webp(85)-o(jpg).webp?token=4634222afc18cb7c492fe37878e5a670)
«Նոայի» կիսապաշտպան Արտյոմ Ավանեսյանը շուրջ յոթուկես ամիս չէր մասնակցել պաշտոնական հանդիպման վնասվածքից հետո։
Սեպտեմբերի 24-ին տեղի ունեցած «Վանի» դեմ հաղթական հանդիպմանն Արտյոմը մտավ փոխարինման, իսկ խաղի ավարտից հետո կիսվեց իր անմոռանալի տպավորություններով։
«Երևի թե այսօր ես մոլորակի ամենաերջանիկ մարդն եմ։ Անչափ շնորհակալ եմ նախագահից մինչև վերջին մարդը, որոնք ներգրավված են եղել իմ ապաքինման գործընթացում։ Նաև Արմանին եմ շնորհակալ։
Իհարկե, իմ ընտանիքին ևս շնորհակալ եմ, որ նրանք համբերատար դիմացան այն ամենին, ինչը որ ես վերապրել եմ», - Արտյոմ Ավանեսյան