Back

Այս գոլը երկրպագուների համար էր․ Նարդին Մուլահուսեյնովիչ

24/10/2025
Այս գոլը երկրպագուների համար էր․ Նարդին Մուլահուսեյնովիչ

Նարդին Մուլահուսեյնովիչը կիսվել է «Ունիվերսիտատեա Կրայովայի» խաղի մասին իր կարծիքով։

«Մենք կռվեցինք մինչև վերջ, հավատացինք ինքներս մեզ, տվեցինք ամեն ինչ խաղադաշտում։ Իհարկե, այս արդյունքը կարող է հպարտության զգացում տալ մեզ։ Մենք միշտ խաղում ենք հաղթանակի համար, բայց այսօր շատ–շատ դժվար հանդիպում ստացվեց, և թիմը խաղաց շատ լավ։

Ես միշտ ցանկանում եմ օգնել իմ թիմակիցներին։ Ես հարձակվող եմ ու պետք է միշտ գոլեր խփեմ, որպեսզի օգնեմ իմ թիմին։ Հպարտ եմ ու երջանիկ։ Կապ չունի՝ գոլ եմ անում, թե գոլային փոխանցում կատարում։ Բայց այսօր ես գոլ խփեցի, ու մենք վաստակեցինք մեկ միավոր։

Իհարկե, միշտ ունենք զգացողություն, որ մենակ չենք։ Խաղադաշտում ունենք երկրպագուներ, և բոլորս հպարտ ենք այս մարդկանց համար։ Նրանք միշտ գալիս են մեզ հետ, կապ չունի՝ տանը, թե արտագնա խաղերին, և այս գոլը նրանց համար էր», – Նարդին Մուլահուսեյնովիչ

cursor